Արտաքին 4 տարի առաջ - 22:47 01-06-2022

Աշխարհի 30 երկրում գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 550 դեպք. ԱՀԿ

Աշխարհի 30 երկրում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի ավելի քան 550 դեպք: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, որ հիվանդության ուսումնասիրությունը շարունակվում է, սակայն շատ երկրներում վարակի միաժամանակ հայտնվելը կարող է նշանակել, որ այն որոշ ժամանակ աննկատ է փոխանցվել։ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նախազգուշացրել է, որ վարակի դեպքերի թիվը կավելանա, ու թեպետ ախտանշաններն ինքնուրույն անցնում են, սակայն որոշ դեպքերում հիվանդությունը կարող է ծանր ընթացք ունենալ։

«Մայիսին սկսված և մի քանի երկրում տարածված հիվանդության պատճառով մահվան դեպքեր չեն գրանցվել։ Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն 50 տարի է՝ աֆրիկյան երկրներում մոնիտորինգ է իրականացնում կապիկի ծաղիկ կոչվող հիվանդության մասին, և ամեն տարի մահվան դեպքեր են գրանցվում»,- ասել է Գեբրեյեսուսը:

Նրա խոսքով, տարեսկզբից աֆրիկյան հինգ երկրում այս հիվանդությունից մահացել է գրեթե 70 մարդ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան