Ավելին 4 տարի առաջ - 20:35 01-06-2022

Ջենիֆեր Լոպեսն իր նոր մատնահարդարումը նվիրել է Բեն Աֆլեքին

Ջենիֆեր Լոպեսը մատնահարդարում է արել իր փեսացու՝ Բեն Աֆլեքի պատվին։ Այս մասին գրում է The Mirror պարբերականը։
Երգչուհու եղունգներին այժմ Բեն Աֆլեքի անվան սկզբնատառերն են։ Մատնեմատին բարակ X-աձև սլաքներ են՝ վերևում J տառով, իսկ ներքևում՝ B: Միջնամատի վրա երգչուհին ոսկե սիրտ է նկարել՝ խորհրդանշելով Աֆլեքի հետ իրենց սերը։

Ջեյ Լոյի եղունգների լուսանկարը հայտնվել է մատնահարդար Թոմ Բաչիկի Instagram-ում։ «Եթե գիտես... ուրեմն գիտես: Ջենն ու Բենը՝ ընդմիշտ»,- մակագրել է լուսանկարը Բաչիկը։

Սոցցանցերում նկարի հայտնվելուց հետո զույգի երկրպագուները սկսել են շնորհավորել Ջենիֆերին և Բենին մոտալուտ հարսանիքի կապակցությամբ, քանի որ նրանք որոշել են, որ երգչուհու մատնահարդարումը կարող է «հարսանեկան» լինել։

Այս տարվա ապրիլին Բեն Աֆլեքն ամուսնության առաջարկ արեց Ջենիֆեր Լոպեսին՝ 2003 թվականին նրանց առաջին նշանադրությունից 19 տարի անց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան