Արտաքին 4 տարի առաջ - 13:02 01-06-2022

Ուկրաինայի արևելքում ամեն օր 60-100 զինվոր է զոհվում, ևս 500-ը վիրավորվում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Newsmax ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում խոսել է Դոնբասում ուկրաինական բանակի ամենօրյա կորուստների մասին։

«Ուկրաինայի արևելքում իրավիճակը շատ բարդ է: Ամեն օր մարտերում մենք 60-ից 100 զինվոր ենք կորցնում, վիրավորվում է մոտ 500-ը։ Մենք պահում ենք մեր պաշտպանական դիրքերը»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին, Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի կորուստների մասին, խոսել էր նաև մայիսի 22-ին՝ մեկնաբանելով զորակոչային տարիքի տղամարդկանց Ուկրաինան լքելու թույլտվության վերաբերյալ խնդրագիրը։ «Ես չեմ կարողանում հասկանալ, թե ում է ուղղված այս խնդրագիրը. ի՞նձ կամ գուցե այն զինվորների ծնողների՞ն, որոնք իրենց կյանքն են տվել Ուկրաինայի համար։ Երբ այսօր 50-ից 100 մարդ է զոհվում մեր պետության արևելյան, ամենադժվարին հատվածում»,- այն ժամանակ ասել էր Ուկրաինայի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»