Արտաքին 4 տարի առաջ - 10:17 01-06-2022

Սաակաշվիլին ԵԺԿ համագումարին մասնակցել է նամակագրության միջոցով. այն ընթերցել է Դոնալդ Տուսկը

Ռոտերդամում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում հրապարակվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նամակը։ Վրաստանում մի քանի տարվա ազատազրկման դատապարտված Սաակաշվիլիի աթոռը դահլիճում խորհրդանշական կերպով դատարկ է մնացել։ Նրա նամակն ընթերցել է Լեհաստանի նախկին վարչապետ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ, ԵԺԿ առաջնորդ Դոնալդ Տուսկը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Սաակաշվիլին կոչ է անում աջակցել Ուկրաինային և Վրաստանին: «Ուկրաինացիներն այսօր իրենց կյանքը զոհում են հանուն եվրոպական երազանքի։ Եթե ​​Ուկրաինան ընկնի, նրան կհաջորդեն մյուսները, այդ թվում՝ իմ սիրելի Վրաստանը։ Մենք չպետք է դա թույլ տանք»։

Ավելի վաղ ԵԺԿ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ «Վրաստանում ոչ օրինական օլիգարխիկ կառավարումը հանգեցրել է ժողովրդավարական ինստիտուտների ոչնչացմանը»։

Համագումարում ելույթ է ունեցել «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան, որը հայտարարել է, որ Վրաստանում դատական համակարգը քաղաքականացված է, որի պատճառով Միխեիլ Սաակաշվիլին և ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտնվել են բանտում:

«Վրաստանի երրորդ նախագահը, որը երկիրը դուրս բերեց հետխորհրդային խավարից, նպաստեց երկրի ինտեգրմանը Եվրոպային և վերջ դրեց Ռուսաստանի և Պուտինի կայսերական գերիշխանությանը, այժմ չի կարող ինքն իրեն փրկել և բանտում նրան համապատասխան բժշկական օգնություն չի տրամադրվում»,- ասել է Մելիան։ Նա հայտարարել է, որ վրաց ժողովուրդը Եվրոպա է ուզում, ինչպես երբեք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով