Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:19 31-05-2022

ԵՊՀ ռեկտորի պաշտոնն օկուպացրածը վախկոտ է. Ասպրամ Կրպեյան

Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանն իր ելույթում ասաց, որ Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները հաղթածների ժառանգներն են. «Հաղթանակն իրենց ոգում կրողներն են, հաղթանակի ժառանգությունը շարունակողներն են։ Այցելել էինք ԵՊՀ, նաև ՀՊՏՀ, որպեսզի բուհերի ռեկտորներին ներկայացնեինք հայ մարդու կարմիր գծերն ամրագրող փաստաթուղթը ու տեղեկացնեինք, թե որն է դիրքորոշումը։ Գնացինք ԵՊՀ, տևական ժամանակ փնտրում էինք ռեկտորին, սկզբում ասացին, որ տեղում է, բայց հանդիպման, հետո ասացին՝ տեղում չէ, բայց տարածքում է, հետո էլ պարզվեց իրականում սենյակում էր, սենյակի դուռը փակել ու թաքնվել էր, թաքնվել էր արժանապատիվ հայ մարդկանցից, թաքնվել էր և այդպես թաքնված էլ մնաց։ Փորձեցինք հորդորել, խրախուսել դռան հետևից, որ կարիք չկա վախենալու, իրականում եկել են համալսարանականներ, հայ մարդիկ, ներքևում սպասում են, որ հստակ դիրքորոշում հայտնի։ Սակայն վերջում մենք դուրս եկանք բուհից ու արձանագրեցինք, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնն օկուպացրածը վախկոտ է, հակահայաստանի ներկայացուցիչ է, դեմ է հայ մարդու կարմիր գծերն ամրագրող փաստաթղթին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով