Ներքին 4 տարի առաջ - 17:26 31-05-2022

Հայաստանը Չինաստանի հետ կհամագործակցի Երկրի արբանյակային հեռազննման տվյալների և տեխնոլոգիաների կիրառման ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բնական պաշարների նախարարության Երկրի արբանյակային հեռազննման կիրառության կենտրոնի միջև առցանց ձևաչափով ստորագրվել է «Արբանյակային պատկերների կիրառման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը մայիսի 16-ին ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՉԺՀ ԲՊՆ ԵԱՀԿԿ գլխավոր տնօրեն Վանգ Քվանը:
Համագործակցության շրջանակներում չինական կողմն ամպային ծառայության հարթակի միջոցով ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտին անվճար կտրամադրի ՀՀ բնական ռեսուրսների արբանյակային 2 մետր ճշտությամբ տվյալներ:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ բարձր ճշտությամբ հեռազննման տվյալների մշակում և ճանաչում, ՀՀ բնական ռեսուրսների, երկրաբանական վտանգ ներկայացնող գործընթացների, երկրադինամիկայի արբանյակային պատկերների հիման վրա տարբեր մասշտաբի քարտեզների կազմում, տվյալների շտեմարանի ստեղծում, տվյալների փոխանակում, գիտական համատեղ նախագծերի իրականացում, գիտական արդյունքների հրապարակում, գիտաժողովների, սեմինարների և վերապատրաստման դասընթացների կազմակերպում, կադրերի փոխանակում, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ջրային պաշարների, հողային ռեսուրսների կառավարման, քաղաքաշինության, բնապահպանական միջավայրի, աղետների կանխարգելման և դրանց հետևանքների մեղմման և այլ ոլորտներում հեռազննման տվյալների և GIS համակարգերի կիրառում, աջակցություն բնական աղետների ժամանակ, տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի և ենթակառուցվածքային ցանցի զարգացում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում