Արտաքին 4 տարի առաջ - 15:58 31-05-2022

Մարտեր Սևերոդոնեցկի համար. ՌԴ զորքերը վերահսկում են քաղաքի մի մասը

Լուգանսկի մարզի Սևերոդոնեցկը, որը վերջին օրերին դարձել է ռուսական հարձակման գլխավոր թիրախը, մասամբ գրավված է ռուսական զորքերի կողմից։ Քաղաքում շարունակվում են փողոցային մարտերը: Այս մասին երեքշաբթի առավոտյան հայտնել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Քաղաքի իշխանությունները հաստատել են, որ այնտեղից տարհանումն այժմ անհնար է։ Նրանց գնահատականով՝ գրավվել է քաղաքի մոտ կեսը, որտեղ մինչ ռուսական ներխուժումը տեղակայված էր մարզային վարչակազմը, և ապրում էր մոտ 100 հազար մարդ։

Նախօրեին մի շարք Telegram-ալիքներ հրապարակել էին տեսանյութ Սևերոդոնեցկի փողոցներում գտնվող ռուս զինվորականների հետ։ Այն նկարահանվել էր քաղաքի կենտրոնից դեպի արևելք ընկած մի թաղամասում: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը շարունակում է պնդել, որ քաղաքն արդեն գրավված է, և ընթանում է, այսպես կոչված, մաքրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան