Ներքին 4 տարի առաջ - 12:26 31-05-2022

Մենք ունենք ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. Ն. Փաշինյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։

Անդրադառնալով եկամտային հարկի ցուցանիշներին՝ Փաշինյանը նշեց, որ դա ամենակարևոր ու արդյունավետ բարեփոխումն է։ 2018 թվականի դրությամբ մենք ունեինք եռաշերտ եկամտային հարկ՝ 23 % , 28% և 36 % ։

«Այն ժամանակ մեզ մեղադրում էին, որ պետական բյուջեի փողերը նվազեցնում եք, հարկային դրույքաչափը նվազեցնելով՝ ավելի շատ հարկ ենք հավաքել», - ասաց Փաշինյանը։

2017 թվականին 343 մլրդ 683 մլն եկամտային հարկ, 2021 թվականին՝ 459 մլրդ դրամ, 116 մլրդ դրամ ավել 33 %-ով։

Փաշինյանի խոսքով՝ սրանք ռեֆորմի շատ ուղիղ արդյունքներ են, որովհետև մի քանի հոդվածվածներով եկամտահարկը ավելացնում են, որի ամենածավալունը և պոպուլյարը հիփոթեքային ծրագիրն է։ 2021թվականին վերադարձրել են 32 մլրդ 640 մլն դրամ եկամտային հարկ, որը1250 % ով ավելին է, քան 2017 թվականի վերադարձրածը։

«Մենք ունենք ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ, հաշվի ենք առնում այն աշխատատատեղերը, որոնց դիմաց վճարվել է գումար և հաշվարկվել է եկամտային հարկ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով