Ներքին 4 տարի առաջ - 23:03 30-05-2022

Մայիսի 27-ից 30-ը Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 27-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, ծանր վիրավորանքի՝ 14, խարդախության՝ 13, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, յուրացնելու կամ վատնելու՝ 4, անձի առևանգման, կողոպուտի և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ազգային թշնամանք հարուցելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, հարկերից խուսափելու, ավտոմեքենա փախցնելու, ծեծի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումը խախտելու, անառակաբարո գործողություններ կատարելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, պետական-հասարակական ունեցվածքի գողության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 1 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան