Արտաքին 4 տարի առաջ - 22:27 30-05-2022

«Գազպրոմը» կդադարեցնի մատակարարումները հոլանդական Gasterra ընկերությանը

Հոլանդական Gasterra ընկերությունը հրաժարվել է կատարել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը։ Այս մասին հայտնում է ընկերության կայքը։

«Գազպրոմը» մայիսի 31-ից կդադարեցնի գազի մատակարարումը Gasterra, հայտնել են հոլանդական ընկերությունից։ «Գազպրոմը» հաստատել է այս տեղեկությունը, գրում է Коммерсант-ը։

Հոլանդական ընկերությունը բացատրել է, որ հրաժարվել է գազի դիմաց վճարել ռուբլով, քանի որ դա կարող է խախտել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները, ինչպես նաև «վճարման պահանջվող եղանակի հետ կապված ֆինանսական և գործառնական ռիսկերի» պատճառով։

Gasterra-ն «Գազպրոմից» պայմանագրով նախատեսված քանակից մոտ երկու միլիարդ խորանարդ մետր գազ ավելի քիչ կստանա։ Ընկերությունը հայտնել է, որ արդեն սկսել է գազ գնել այլ մատակարարներից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով