Ներքին 4 տարի առաջ - 20:22 30-05-2022

Բողոքարկվել է հղիին վրաերթի ենթարկած վաշտի հրամանատարին չկալանավորելու որոշումը

Երևանում 29-ամյա Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ճանապարհային ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին չկալանավորելու առաջին ատյանի որոշումը գլխավոր դատախազությունը բողոքարկել է։ Այս մասին Oragir.news-ին ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Վերջինս նշեց, որ բողոքը դատարանում դեռ չի քննարկվել։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանը մերժել էր կալանավորման միջնորդությունը։

Ի սկզբանե Քննչական կոմիտեն Նավասարդյանին անազատության հետ չառնչվող խափանման միջոց էր ընտրել, հետո դատախազի ցուցումով կալանքի միջնորդություն էր ներկայացվել դատարան։

Հիշեցնենք նաեւ, որ ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետին ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել Սոնա Մնացականյանին, ինչից հետո մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել։ Սոնա Մնացականյանը հղի էր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան