Ներքին 4 տարի առաջ - 17:31 30-05-2022

Չեն քաշքշել, կոնկրետ խփել են․ Սաղաթելյանը՝ ոստիկանների հետ միջադեպի մասին

Շարունակվում են «Դիմադրության» շարժման անհնազանդության և բողոքի ակցիանները։
Ընդդիմադիր պատգամավորները այսօր փորձել են մտնել կառավարական 3-րդ մասնաշենք, որտեղ գտնվում են աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունները, պետական այլ մարմիններ, պարզելու պաշտոնյաների դիրքորոշումը ընդդիմության կողմից հայտարարված կետերի վերաբերյալ, սակայն նրանց դա չի հաջողվել։

Այս պահին Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ մանրամասն ներկայացնելով կատարվածը։
Պատասխանելով հնչեցրած հարցին, թե բացի այն, որ այսօր պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել նախարարության շենք, նաև նկատվել է, որ հրմշտոցի ժամանակ քաշքշում էին նրանց, այս առումով որևէ իրավական գործունեություն նախատեսվո՞ւմ է, Սաղաթելյանը ասաց․

«Չեն քաշքշել, կոնկրետ խփել են։ Խփել են ինձ, Սիմոնյան Աշոտին, Մանուկյան Գեղամին, ասում եմ նրանց, ում իմ աչքով եմ տեսել, վստահ եմ՝ մնացած պատգամավորներին՝ ևս։ Ես տեսա Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, այսինքն՝ շատ հստակ հանձնարարություն են ունեցել, և այդ կարմիր բերետավորները ղեկավարվում են հայտնի օլիգարխների կողմից։

Մեզ համար ակնհայտ է, որ իրենց մեջ կան ոստիկանական համազգեստով հանցագործներ, ովքեր ակնհայտ հանձնարարություններով կոնկրետ անուններով հարձակվում են քաղաքացիների, այդ թվում՝ նաև պատգամավորների վրա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»