Ներքին 4 տարի առաջ - 15:48 30-05-2022

էդ ոնց է լինում, որ այսպիսի գործին տրամադրում եք ընդամենը 30 րոպե և ծաղրում ծնողներին․ Տոնոյան

«Ջհանգիրյանը փորձեց արդարացնել Բիշարյանին, ասեց՝ հեռախոսազանգ արդեն ունեցել է։ Բիշարյանը չի հասցրել երեսուն րոպեում առաջին միջնորդությունից լսի երկրորդ միջնորդությունը։ Առաջինը վերաբերում էր մեզ տուժող ճանաչելուն, երկրորդը՝ դատական նիստերը բաց անցկացնելուն։ Հիմա ասում է՝ այս նիստում չի հասցրել, ընդ որում՝ նիստի ավարտից 5 րոպե առաջ նորից միջնորդություն է ներկայացվել բանավոր, կարգն այդպես է․ և՛ բանավոր կարելի է ներկայացնել, և՛ գրավոր։ Սկզբում ասում են՝ գրավոր չի եղել, ասում ենք՝ բանավոր էլ կարելի է, ասում են՝ հա դե եթե բանավոր է եղել, ուրեմն հինգ րոպե առաջ է եղել, դատավորը չի հասցրել, այսինքն՝ դատավորին որոշում կայացնելու համար պետք է առնվազն մի քանի օր։ Մեր կարևորոգույն բողոքն այն էր նաև, թե էդ ո՞նց է լինում, որ այսպիսի գործին, որտեղ կա 5000 զոհ և այդքան տուժող կողմ, դուք տրամադրում եք ընդամենը երեսուն րոպե և ուղղակի ծաղրում եք ծնողներին»։ Այս մասին այսօր ԲԴԽ-ի դիմաց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից հետո ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում