Ավելին 4 տարի առաջ - 11:14 30-05-2022

Լուվրում վանդալը տորթով աղտոտել է Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդայի» պաշտպանիչ ապակին

Լեոնարդո դա Վինչիի Լուվրում գտնվող հայտնի «Ջոկոնդա» կտավը տուժել է վանդալի հարձակման հետևանքով:

Մայիսի 29-ին տարեց կնոջ կերպարանափոխված տղամարդը թանգարան է մտել հաշմանդամի սայլակով, մոտեցել է դա Վինչիի կտավին, որը հայտնի է նաև «Մոնա Լիզա» անունով, և սկսել է տորթը քսել կտավը ծածկող պաշտպանիչ ապակուն: Դրանից հետո նա վարդեր է շաղ տվել դահլիճում։

Ոստիկանությունը բերման է ենթարկել վանդալին նրան դահլիճից դուրս բերելու ժամանակ, գրում է BFM-ը, նա խոսել է անգլերենով և ասել է, որ «պետք է մտածել Երկրի մասին»։ Ըստ լրատվամիջոցների, ենթադրվում է, որ միջադեպը կապված է «բնապահպանների ակցիայի» հետ։

Լուվրի ղեկավարությունը և իրավապահ մարմինները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։ Տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել սոցցանցերում ականատեսների հրապարակումներից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»