Ներքին 4 տարի առաջ - 09:49 30-05-2022

Թշնամին իրականացնում է սողացող պատերազմ՝ դա կոչելով «խաղաղության օրակարգ». թուրքագետ

Ադրբեջանը սողացող ձևով (անաղմուկ և մանր քայլերով) նվաճում է Սյունիքի մարզը՝ նորանոր տարածքներ վերցնելով փաստացի իր ԶՈՒ վերահսկողության տակ։ Այս մասին իր Տելեգրամ ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Զուգահեռ այնտեղ կատարում է ամրաշինական աշխատանքներ՝ հիմք ստեղծելով հաջորդական հարձակումների համար։ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռ. Թայիփ Էրդողանն գրեթե ամենօրյա ռեժիմով անթաքույց կերպով խոսում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի հանդեպ իրենց հավակնությունների մասին՝ փաստացի նպատակ հետապնդելով վերացնել հայկական պետականությունը (առնվազն այն տարածքում, որում այն կա այսօր)։

Այս փաստացի պատերազմական գործողություններին ի պատասխան ՀՀ դե ֆակտո իշխանությունը դիմում է «միջազգային հանրություն» գոյություն չունեցող կողմին, որպեսզի վերջիններս «գնահատական» տան Ադրբեջանի թշնամական գործողություններին ու նորից խոսում «զորքերի հայելային հետքաշում» անհեթեթության մասին, որի պատճառով մենք արդեն իսկ կորցրել ենք նոր բնակավայրեր 2020 թ. նոյեմբերից հետո։ Այլ բառերով՝ թշնամին իրականացնում է սողացող պատերազմ՝ դա կոչելով «խաղաղության օրակարգ», իսկ հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու առաջնային պարտավորություն ունեցող դե ֆակտո թուրքամետների իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ մեր անվտանգությունը հանձնում է «միջազգային հանրության» բարեգթությանն ու ոչ մի խոսք ու գործողություն չի անում դիմադրելու, պաշտպանվելու պատրաստակամության առումով։

Վերևում նկարագրվածը իրականություն է ոչ թե այն պատճառով, որ սա միակ հնարավոր տարբերակն է այս պահին (ինչպես քարոզում են ամեն օր), այլ այն պարզ պատճառով, որ մենք դեռ հանդուրժում ենք այս կապիտուլիանտ իշխանությունը՝ հանձնելով հայրենիքը։

Ու ոչ մի արդարացում, թե ինչու պայքարի դուրս չենք գալիս, այլևս չի աշխատում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով