Արտաքին 4 տարի առաջ - 20:58 28-05-2022

ԱՄՆ-ում Զելենսկու պահանջը ԵՄ-ին անիրագործելի են համարել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պահանջը՝ Ուկրաինան որքան հնարավոր է շուտ ներառել Եվրամիության կազմում «նոր հատուկ սխեմայով», հնարավոր չէ կատարել, գրում են The American Conservative-ի տեսաբանները։

Նրանք նշել են, որ դա հնարավոր չէ անել, քանի որ Եվրամիության կազմում ներառվելու հատուկ ընթացակարգ չկա։ Մյուս կողմից՝ Կիևին հաջողվել է մի քանի շաբաթվա ընթացքում անցնել միությանն անդամակցելու այն քայլերը, որոնք մոտ երեք տարի են պահանջել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ավստրիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Բոսնիա և Հերցեգովինան, հիշեցնում են լրագրողները։

Նյութում նշվում է, որ ԵՄ-ն բարեգործական կազմակերպություն չէ, և այս միության ընդլայնումը մարդասիրական ակցիա չէ։

Հրապարակման հեղինակները նաև ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինայի «ընդունման հատուկ սխեման» կպահանջի համապատասխան օրենսդրություն, որը դժվար կլինի մշակել այն պատճառով, որ ԵՄ ներկայիս 27 անդամների միջև չկա միաձայնություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով