Արտաքին 4 տարի առաջ - 19:12 28-05-2022

Մակրոնը և Շոլցը հայտարարել են հացահատիկի արտահանման համար Օդեսայից շրջափակումը վերացնելու անհրաժեշտության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հայտարարել են ուկրաինական հացահատիկի արտահանման համար Օդեսայից շրջափակման վերացման անհրաժեշտության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

«Նախագահ Էմանուել Մակրոնը և կանցլեր Օլաֆ Շոլցը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում պնդել են Օդեսայի շրջափակումը վերացնելու հրատապ անհրաժեշտությունը՝ թույլ տալու համար ուկրաինական հացահատիկի արտահանումը Սև ծովով և խուսափելու համաշխարհային պարենային ճգնաժամից»,- նշված է զրույցից հետո արված հայտարարության մեջ։

Տեքստում նշվում է, որ Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներն ի գիտություն են ընդունել Ռուսաստանի ղեկավարի խոսքերն այն մասին, որ հացահատիկի արտահանման համար ուկրաինական նավահանգիստ մուտքը բաց կլինի նավերի համար, եթե տարածքը նախապես ականազերծվի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով