Ներքին 4 տարի առաջ - 16:16 28-05-2022

Ինձ հետ ամեն ինչ կարգին է. մի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին. Արթուր Վանեցյանը՝ Եվրոպայից

Ինձ հետ ամեն ինչ կարգին է. մի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով կարճ ժամանակով մեկնել է Եվրոպա՝ առողջական խնդիրներով պայմանավորված:

Նա նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Մայիսի 28-ը ոչ միայն Հայաստանի առաջին հանրապետության հռչակման, այլ մայիսյան հերոսամարտերի, անկախության գաղափարի համար մեր ժողովրդի աննահանջ պայքարի և այդ պայքարի արդյունքների նշանավորման օրն է:

Այսօր էլ, բոլոր դժվարություններով հանդերձ, մենք պայքարում ենք մեր անկախության ու անվտանգության համար, որովհետև ունենք մայիսյան հերոսամարատերի և Արցախյան երեք պատերազմների մեր քաջագործ մարտիկների ոգին:

Մեր էությունը, ազգային հոգեկերտվածքը ձևավորվել են հենց այդ հաղթանակներով:
Շնորհավորում եմ:

Հ.Գ. Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհակալ եմ ձեր բազմաթիվ նամակների և հաղորդագրությունների համար: Ինձ հետ ամեն ինչ կարգին է:
Մի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին, ձեզ հետ՝ մեր մեծ Հայրենիքի համար մղվող պայքարի շարքերում:
Այսօր՝ ժամը 18:00-ից, տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ լինելու են Ֆրանսիայի հրապարակում՝ ազգային-ազատագրական պայքարի այս փուլին նոր զարկ տալու համար:
Յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարևոր է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով