Արտաքին 4 տարի առաջ - 15:17 28-05-2022

Սկանդալ Թբիլիսիում՝ Le Figaro-ի հոդվածի պատճառով. Վրաստանի իշխանություններն այն անվանել են «պատվերով»  

Վրաստանին նվիրված հոդվածը, որ հրապարակվել է ֆրանսիական Le Figaro պարբերականում, Վրաստանի կառավարությունն անվանել է «կեղտոտ հակապետական ​​սադրանք», գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Le Figaro-ն հրապարակել է հոդված՝ «Վրաստանը դուրս է գալիս ԵՄ-ից, որպեսզի վերադառնա Մոսկվայի ուղեծիր» վերնագրով։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «Պուտինի նախկին թիվ մեկ թշնամին»՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, «դանդաղորեն մահանում է բանտում 54 տարեկանում»։

Հոդվածը գրվել է Սաակաշվիլիի նախկին խորհրդական Ռաֆայել Գլյուքսմանի պատվերով, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մեր ընդդիմությունը հպարտորեն կրկնում և մեջբերում է այս հոդվածը ու այն անվանում այն աղետ։ Ուզում եմ մեր քաղաքացիներին և մեր հարգարժան պատգամավորներին ասել, որ իրականում սա հերթական կեղտոտ հակապետական ​​հոդվածն է»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ