Արտաքին 4 տարի առաջ - 13:38 28-05-2022

Խերսոնի շրջանը փակել է սահմանները Ուկրաինայի կողմից վերահսկվող շրջանների հետ

Խերսոնի շրջանի սահմանը Ուկրաինայի կողմից վերահսկվող շրջանների հետ փակ է, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ռուսաստանի կողմից նշանակված՝ «Խերսոնի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի» ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։

«Այժմ սահմանը փակ է անվտանգության նկատառումներից ելնելով, Նիժիկոլաևի և Դնեպրոպետրովսկի շրջաններից սահմանը հատելը շատ վտանգավոր է՝ հաշվի առնելով ուկրաինացի գրոհայինների համակարգված գնդակոծությունները»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի կողմից վերջին գնդակոծությունից հետո բուֆերային գոտում հայտնված խաղաղ բնակիչներ են զոհվել։

«Հետևաբար, մենք ընդհանրապես խորհուրդ չենք տալիս որևէ պատրվակով մեկնել Ուկրաինա: Մենք բազմաթիվ հայտարարություններ ենք ստանում, որ անհետանում են տղամարդիկ, որոնց անմիջապես տանում են այնտեղ բանակ՝ որպես «թնդանոթի միս»,- ասել է Ստրեմոուսովը։
Նրա խոսքով՝ Խերսոնի շրջանից կարելի է ուղևորվել դեպի Ղրիմ, Զապորոժիեի շրջանի այն հատվածը, որը վերահսկվում է ռուսական զորքերի կողմից, այնտեղից էլ՝ Դոնբասի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետություններ»։

Խերսոնը հայտնվել է ռուսական տիրապետության տակ պատերազմի առաջին օրերին։ Ուկրաինայի իշխանությունները մտադիր են վերադարձնել ներխուժման ժամանակ կորցրած բոլոր շրջանները և պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի իշխանությունների հետ համագործակցողներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով