Սպորտ 4 տարի առաջ - 22:51 27-05-2022

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն առնվազն 4 մեդալ կունենա Եվրոպայի առաջնությունում

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը թևակոխում է վճռորոշ փուլ։

Մայիսի 27-ին ավարտվեցին բոլոր քաշային կարգերի 1/4 եզրափակիչները. առջևում մեդալների համար պայքարն է։

5-րդ մրցումային օրը Հայաստանի վերջին ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը հաղթեց մեկ այլ հայ բռնցքամարտիկի՝ Վահան Նանիջանյանին, ով ներկայացնում է Հունաստանը։

Մանասյանը դարձավ կիսաեզրափակչին մասնակցող 4-րդ հայ բռնցքամարտիկը։ Նա նույնպես ապահովեց նվազագույնը բրոնզե մեդալ։ Այսպիսով, կիսաեզրափակչում հանդես կգան նաև Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը։ Քառորդ եզրափակչից պայքարը լքել են 5 բռնցքամարտիկներ՝ Դավիթ Չալոյանը, Արթուր Հովհաննիսյանը, Գուրգեն Մադոյանը, Համբարձում Հակոբյանը և Բարեղամ Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում