Ներքին 4 տարի առաջ - 18:46 27-05-2022

Այս տարի վերջին զանգը կհնչի հունիսին

Մենք սովոր ենք, որ մայիսի վերջին Հայաստանի դպրոցներում հնչում է վերջին զանգը։ Ավանդույթի ուժով՝ այն մեծ շուքով է նշվում․ նախ դպրոցի դահլիճում ուսուցիչներին նվիրված հրաժեշտի միջոցառում է լինում, այնուհետեւ դպրոցականները խնջույք են անում ինչ-որ տեղում։

Այդ օրերին նաեւ Ոստիկանությունն է ուժեղացված ծառայություն իրականացնում, շատ դեպքեր են արձանագրվում, երբ ղեկին լինում են անչափահաս, հասարակական կարգը խախտող դպրոցականներ եւ այլն։

Թվում էր, թե այս օրերին մենք համացանցում տեսնելու էինք «Վերջին զանգի» տեսանյութեր եւ լուսանկարներ, խնջույքից հատվածներ, փուչիկներով մեքենաներ եւ այլն, սակայն դրանք մեզ չեն հանդիպում։

Oragir.news-ը Կրթության, գիտության, մշակույթի եււ սպորտի նախարարությունից հետաքրքրվեց, թե այս տարի երբ է հնչելու վերջին զանգը, այնտեղից մեզ նախ ասացին, որ ոչ թե «Վերջին զանգ», այլ «Վերջին դաս» է տեղի ունենում․ «5-օրյա ռեժիմով դպրոցների համար «Վերջին դասը» տեղի է ունենալու հունիսի 3-ին, իսկ 6-օրյա ռեժիմով դպրոցների համար՝ հունիսի 6-ին»։

Հարցին, թե այս տարի ինչու է այդքան ուշ լինելու «Վերջին դասը», պատասխանեցին՝ քանի որ դասերն այդ ժամանակ են ավարտվում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող