Ներքին 4 տարի առաջ - 18:34 27-05-2022

Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունն ու մինչ այժմ համատեղ իրականացված ծրագրերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ջրային ոլորտում ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր՝ մասնավորապես ոռոգման և ջամբարաշինության, խմելու ջրի համակարգերի զարգացման հեռանկարներին, ՋՕԸ-ների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է նաև կենտրոնացված կառավարումից դուրս մնացած բնակավայրերի խմելու ջրի մատակարարման խնդիրը, որի ուղղությամբ ևս պետք է ինտենսիվ աշխատանքներ տարվեն։

Քննարկվել է նաև ջրային ոլորտում պետական-մասնավոր համագործակցությանն առնչվող հարցեր։

Նախարարն ընդգծել է, որ ջրային ոլորտում շատ անելիքներ կան, ջրամբարաշինությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և ողջունելի կլինի այս ոլորտում տարվող աշխատանքներում տեսնել ՀԲ-ի աջակցությունը։

Կարոլին Գեգինատն իր հերթին նշել է, որ Հայաստանը հավակնոտ ծրագրեր ունի ջրամբարաշինության վերաբերյալ և անհրաժեշտոթւյան դեպքում հունիսին ՀԲ-ն կարող է ներկայացնել իր տեսլականը այդ հարցում Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսին կրկին հանդիպել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում