Ներքին 4 տարի առաջ - 17:07 27-05-2022

Ի գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը՝ բողոքարկման ներկայացված փաստաթղթերի քննարկման օրակարգի հարցով:

Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի:

Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի հունիսի 1-ը՝ ժամը 14.00-ը, [email protected] Էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել մասնակից քաղաքացու անուն, ազգանուն և հայրանունը (եթե տարկետման համար դիմում ներկայացրած քաղաքացին անձամբ չի մասնակցում, ապա գրանցման հայտի մեջ նշվում են նաև դիմում ներկայացրած քաղաքացու տվյալները):

Նիստին մասնակցելու համար գրանցված քաղաքացիներն անձը հաստատող փաստաթղթով պետք է ներկայանան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2)՝ բակալավրի կրթական ծրագրով դիմած քաղաքացիները՝ ժամը 14.00-ին, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով դիմածները՝ ժամը 15.00-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի