Ներքին 4 տարի առաջ - 16:54 27-05-2022

Քրեական գործով անցնող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի դեմ դատախազությունը գործընթաց է սկսել

Ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Արա Կոթողյանի դեմ գլխավոր դատախազությունը գործընթաց է սկսել։

Oragir.news-ը, մասնավորապես, իմացավ, որ նրան հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, քանի որ իրեն պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նրան դատախազություն են հրավիրել՝ գործի նյութերին ծանոթանալու եւ դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։

Նշենք, որ Արա Կոթողյանը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռ 2 տարի առաջ, երբ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և այն կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել էին 4 անձ, այդ թվում` ոստիկանության նախկին և ներկա պաշտոնյաներ։ Ինչպես այդ անձանց, այնպես էլ Կոթողյանին մեղադրանք է առաջադրվել։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի