Եկեք հետ տանք Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 09:56 27-05-2022

Ինչ էին ասում իշխանությունները արբանյակի մասին 2 տարի առաջ

2020 թվականին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ունի սեփական տեղեկատվական արբանյակ տիեզերք ուղարկելու ծրագրեր, ինչպես Ադրբեջանը, պատասխանել էր, որ Հայաստանը արբանյակային ծառայություններ գնում է և որոշակի ուղղություններով մատուցում: «Այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չէ ունենալ մեկ ամբողջական արբանյակ: 100-150 միլիոն դոլարը սկզբի թիվն է, և գումարները կարող են շատ ավելի շատ աճել: Այս առումով մենք պետք է տեսնենք՝ դրանք իրացվելո՞ւ են, թե՞ ոչ: Կան առաջարկներ, որպեսզի համապատասխան ուղեծրերն օգտագործվեն, և Հայաստանը նույնպես այդ արբանյակները համաօգտագործի»,- ասել էր նախարարը:

Ի հակադրություն՝ 2022 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից SpaceX տիեզերանավն ուղեծիր դուրս բերեց Հայաստանի առաջին արբանյակը։ «Հայաստանը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան»,- հավելել էր Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում