Ներքին 4 տարի առաջ - 22:31 26-05-2022

Կայացել է Ֆրանսիայի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի գահակալության արարողությունը

Փարիզի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր եկեղեցում մայիսի 25-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի գահակալության արարողությունը։

Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայի Հայոց թեմի Մամլո դիվանից, Սուրբ և Անմահ Պատարագին ներկա են եղել արևելյան ուղղափառ քույր եկեղեցիների առաջնորդներ, Կաթոլիկ և Հույն Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչներ և հոգևորականներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքապետեր և փոխքաղաքապետեր, պատգամավորներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ և հյուրեր։ Ներկա են եղել նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

«Գավազանը հանուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայր Գրիգորին փոխանցեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշներհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, իսկ Վեհափառ Հայրապետի կողմից նվիրած ձեռաց խաչը՝ Ռումինիայի առաջնորդ Գերաշներհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։
Այնուհետև առաջնորդ Հայր Սուրբը իր սրտի խոսքը ուղղեց ներկաներին՝ խոսելով իր առաջնորդության տեսլականի մասին, որի մեջ ի մասնավորի որպես սրբազան պարտականություն ստանձնեց տքնաջան աշխատել Հայաստանի ու Արցախի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ թեմի առաջնորդը կոչ է արել սիրել միմյանց, դրսևորել միասնականության ոգի և կամք, որոնք Աստծու նկատմամբ հավատքով կառաջնորդեն նոր հաղթանակների, մանավանդ ապագա սերւնդի հայեցի դաստիրակության գործում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»