Ներքին 4 տարի առաջ - 21:24 26-05-2022

Երեկ ԱԺ-ում լեզվին էր տալիս. մե՛կ է, իրենց քաղաքական գերեզմանի օրը լինելու է. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիան։ Նրանք այժմ ելույթներ են ունենում Ֆրանսիայի հրապարակում, որից հետո երթ են անելու։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասաց, որ այն խնդիրը, որը դրել են իրենց առջև, կրկին ցույց տվեց, որ իրենց առջև որևէ փակ դուռ չկա.

«Մենք հստակ պետք է ցույց տանք ամբողջ աշխարհին, որ վարչապետի աթոռին նստածը լեգիտիմ չէ ու չի ներկայացնում ժողովրդի շահերը։ Երեկ ԱԺ-ում լեզվին էր տալիս, ասում է՝ Թբիլիսյան խճուղու փլուզումն ավելի շատ խնդիր է առաջացրել, քան այն շարժումը, որը մեկ ամիս է, ինչ կա։ Այսօր դրա պատասխանը ստացավ։ Ժողովրդի մեջքի ետևում անընդհատ գնում է դավադրությունների ու զիջումների։ Խորհրդարանական ընդդիմության կողմից հրավիրված ԱԺ նիստը հերթական ջրբաժանի օրն է։ Իրենք այդ օրը կգան ու կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կամ կգան, կստորագրեն այդ հայտարարությունը։ Նրանք վախենում են Ալիևից, որի հետ ունեն պայմանավորվածություններ, և չեն ստորագրելու այդ հայտարարության տակ, որովհետև այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով