Ներքին 4 տարի առաջ - 20:57 26-05-2022

Արգիշտի Քյարամյանը նախ վիրավորել է զոհվածի հարազատին, ապա կանչել «ռազբիրատի»

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և 44-օրյա պատերազմի զոհերի հարազատների փակ հանդիպումից Oragir.news-ին աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել։

Մասնավորապես մեզ ասացին, որ հանդիպման ժամանակ Արգիշտի Քյարամյանը վիրավորական արտահայտություն է թույլ տվել ծնողներից մեկի հասցեին, ինչից հետո վիճաբանություն է սկսվել։ Արգիշտի Քյարամյանը, սակայն, լինելով վարույթ իրականացնող կարևորագույն մարմիններից մեկի ղեկավարը, փորձել է խնդիրը լուծել «տղայական» մեթոդներով․ զոհվածի հարազատին կանչել է իր աշխատասենյակ՝ առանձնանալու և «ռազբիրատ» անելու։ Մեզ ասացին նաև, որ ծնողը հրաժարվել է Քյարամյանի հետ առանձնանալ՝ դա իր պատվից ցածր համարելով։

Մենք տեղեկությունը փորձեցինք ճշտել զոհերի հարազատներից, սակայն նրանցից շատերը նախընտրեցին չբարձրաձայնել դեպքի մասին՝ ասելով, որ փակ հանդիպում է եղել, պատշաճ չի լինի մանրամասներ հանրայնացնել, սակայն, այնուամենայնիվ հարազատներից մեկից դեպքի հաստատում եղավ։ Այս դեպքն, իհարկե, զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը զոհերի հարազատներին այսօր դատական պրոցեսի «հանդիսատես» էր անվանել, օրեր առաջ էլ դատական կարգադրիչներն էին անհարգալից վերաբերվել զոհերի հարազատներին։

Նշենք նաև, որ մենք տեղեկությունը փորձեցինք նախ ճշտել Արգիշտի Քյարամյանից, սակայն նրա հեռախոսահամարին կատարած զանգերը մնացին անպատասխան։ Կապվեցինք նաև Քննչական կոմիտեի մամուլի խոսնակի հետ, սակայն նա էլ ասաց, որ ինքն այդ հանդիպմանը ներկա չի եղել և ոչինչ ասել չի կարող։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով