Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:16 26-05-2022

Ինչո՞ւ չեմ կրնար ես իմ մտահոգությունը հայտնեմ․ երթի սփյուռքահայ մասնակից

«Շատերն ինձ ասացին՝ շատ ենք սիրում սփյուռքահայերին, որ դոլարներ են ուղարկում, բայց մի՛ հայտնեք ձեր գաղափարը էստեղ։ Ես ծնվել եմ Լիբանանում, բայց ԱՄՆ-ից եմ եկել այստեղ։ Եկել եմ, որ մնամ այստեղ»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Զարուհի Բալթաջյանը, ով հայրենադարձ է և ուզում է ապրել հայրենիքում։

«Ես երրորդ սերունդն եմ, որ ծնվել է օտար ափերում, մենք երկար ենք պայքարել հայ մնալու համար, մեր համար սա մեր հողն է։ Մեր տատիկներն ու պապիկները մեզ սովորեցրել են, որ մենք հայրենիք ունենք, և այն մի օր մերը պետք է լինի, դրա համար պետք է պայքարենք։ Դա մեր ուսերի վրա է դրված։ Մենք պետք է պայքարենք Հայաստանը պահելու համար», - ասաց Բալթաջյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում թուրքերի հետ բարեկամանալուն, նա նշեց. «Մենք, որ օտար ափերում ենք ապրել, գիտենք, թե ինչ է լինում, երբ քո երկրում քո թշնամուն բերում ես որպես բարեկամ։ Եթե թուրքը մտնի Հայաստան, դա կլինի Հայաստանի վերջը։ 10-20 տարուց կլինի Թուրքիստան, ու կվերջանա․ դա է արդեն Էրդողանի ուզածը։ Էրդողանը ուզում է, որ ծովից ծով լինի Թուրքիստան, դա չի կարելի, քանի որ սա մեր օրհնված հողն է։ Մենք ծնվել ենք հայ, պետք է մեռնենք հայ։ Մեր հողը չպետք է տանք որևէ մեկին, մանավանդ թուրքին»։

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես է ընդունում այն կարծիքները, ըստ որոնց՝ սփյուռքի հայերը չպետք է խառնվեն Հայաստանի ներքին գործերին, Բալթաջյանը պատասխանեց․ «Շատերն ինձ ասեցին, որ շատ ենք սիրում սփյուռքահայերին, որ դոլարներ են ուղարկում, բայց մի՛ հայտնեք ձեր գաղափարը էստեղ, դուք իրավունք չպետք է ոււնենաք, որ ձեր գաղափարը հայտնեք։ Ես ասեցի՝ ինչու չեմ կարող իմ գաղափարը հայտնել, ասեցին՝ որովհետև դուք հայրենիքի հայ չեք։ Ես էլ ասեցի՝ ի՞նչ է նշանակում հայրենիքի հայ չեք, ես ամբողջ կյանքս ապրել եմ, հայրենիք ունեմ, Հայաստան ունեմ»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում