Ներքին 4 տարի առաջ - 00:41 26-05-2022

2008 թվականից առ այսօր միայն ոստիկանի ցուցմունքով որեւէ մեկը չէր կալանավորվել․ Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ժամանակին քննադատում էր, այսօր խրախուսում է:

2008 թվականից առ այսօր միայն ոստիկանի ցուցմունքով որեւէ մեկը չէր կալանավորվել: Բայց մեր օրերում դա տեղի ունեցավ:

2022 թվականի մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում միայն ոստիկանի զեկուցագրի հիման վրա կալանավորվել է Իգոր Յուրիի Խաչատուրովը։

Այս գործը զավեշտալի է այնքանով, որ 2008 թվականի արյունոտ դեպքերից ավելի քան տասը տարի անց ՀՀ Վճռաբեկ դատարանը գրեթե նույնական մեղադրանքով կալանավորված, այժմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանին արդարացրել է:

Ընդ որում, 2019 թվականի հուլիսի 16-ին Գ. Ջհանգիրյանը հիմնարար խախտման հիմքով դիմել է դատարան և 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0134/01/08 որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ստորադաս դատարանները, Գ․ Ջհանգիրյանի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես հիմնվելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա, չեն ապահովել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքները։

Դատարանները, Գ․ Ջհանգիրյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին, պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը։
Ուստի Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ Գագիկ Վրեժի Ջհանգիրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել, քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Սա նշանակում է, որ Իգոր Խաչատուրովը վաղ թե ուշ հավանաբար կարդարացվի, քանի որ և՛ ներպետական, և՛ եվրոպական դատարանի նախադեպերով արդարացումն սպասելի է: Տարակուսելին այս պատմության մեջ այն է, որ նախկինում իրավապահների այս գործելաոճը քննադատում էր Նիկոլ Փաշինյանը, իսկ հիմա խրախուսում է»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում