Ավելին 4 տարի առաջ - 22:59 25-05-2022

iPhone-ը փրկել է աղջկան բռնաբարությունից


iPhone-ում «Emergency Call - SOS» գործառույթն ամերիկուհուն փրկել է բռնաբարությունից, հայտնում է Wavy-ն։
2019 թվականի դեկտեմբերին Քելլի Ուորսթը, ընկերների հետ քայլելով ամերիկյան Վիրջինիա Բիչ քաղաքի գիշերային լողափով, բախվել է մի տղամարդու, որը խնդրել է նրան օգնել գտնել իր կորցրած iPhone-ը: Ուորստը պատրաստվում էր տուն գնալ, բայց որոշել է օգնել անծանոթին: Որոշ ժամանակ անց աղջիկն առաջարկել է անծանոթին գտնել իր iPhone-ը՝ օգտագործելով Locator հավելվածը։ Այդ պահին աղջիկը նկատել է, որ տղամարդը ձեռքերը մտցրել է տաբատի մեջ։

«Ես շրջվեցի և մոտ հինգ քայլով հեռացա նրանից։ Հետո նա մոտեցավ ինձ, ծածկեց բերանս և քիթս, ինձ գետնին գցեց և դեմքս սեղմեց ավազին»,- պատմել է Ուորստը հեռուստատեսությամբ:

Այսպիսով, բռնարարի դեմ պայքարի ժամանակ աղջիկը ակտիվացրել է «Շտապ կանչ՝ SOS» գործառույթը։ Շտապ ծառայությունների դիսպետչերն արագ արձագանքել է և ոստիկանական ջոկատ է ուղարկել։ Նշվում է, որ ոստիկաններն արագ ժամանել են դեպքի վայր, որտեղից տղամարդուն հաջողվել է փախչել։

Կարճ հետապնդումից հետո տղամարդուն կարողացել են բռնել։ Դա 22-ամյա Նաջի Բալոքն է եղել։ 2022 թվականի գարնանը տղամարդը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով