Ներքին 4 տարի առաջ - 11:29 25-05-2022

Արցախը Ադրբեջանի կազմում դիտարկումն Արցախում ինչ–որ մեկին դեռ բավարարում է․ Տիգրան Աբրահամյան

Արցախի խորհրդարանի 4 խմբակցություններ համատեղ հայտարարությամբ արձագանքել են Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանն ու դրան հետևած արձանագրումներին, Արցախի հարցով հայտարարությանը չի միացել Սամվել Բաբայանի խմբակցությունը: Այս մասին գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այդ հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը:
Սա արցախյան քաղաքական ուժերի առաջին կոշտ արձագանքը չի Արցախի հարցով տարվող բանակցությունների և ՀՀ իշխանության արտաքին կուրսի վերաբերյալ, սակայն, հատկանշական է, որ դրան միացել է Արցախի գործող նախագահին աջակցող խմբակցությունը, բայց չի միացել ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի խմբակցությունը։

Փաստորեն Արցախի հարցով նշաձողի իջեցումը, գործընթացում ինքնորոշման իրավունքի բացակայությունը, Արցախը Ադրբեջանի կազմում ՀՀ իշխանությունների դիտարկումն Արցախում ինչ–որ մեկին դեռ բավարարում է»,- գրել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի