Արտաքին 4 տարի առաջ - 11:02 25-05-2022

ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Yonhap

Հյուսիսային Կորեան, ըստ նախնական տվյալների, բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Շտաբների պետերի միացյալ կոմիտեին։

Նշվում է, որ սա այս տարվա ընթացքում բալիստիկ հրթիռի արձակման տասնյոթերորդ դեպքն է։

Նախօրեին հարավկորեացի զինվորականներն իրենց «բարձր պատրաստվածության» մասին են հայտնել՝ կապված ԿԺԴՀ-ի կողմից միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների հավանական փորձարկման հետ, որի նախապատրաստական ​​աշխատանքները Հարավային Կորեան համարում է ավարտված։

Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Կորեայի բաժնի ղեկավար Վիկտոր Չան ենթադրել է, որ Հյուսիսային Կորեան «կարող է փորձարկումները սկսել մայիսի վերջին հանգստյան օրերին՝ կապված ԱՄՆ-ում Հիշատակի օրվա հետ, որը նշվում է մայիսի 30-ին»։

Մինչ այս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան