Ներքին 4 տարի առաջ - 23:07 24-05-2022

«Հուսո առագաստ-2022». մեկնարկել է հեղինակային երգի միջազգային փառատոնի հայտերի ընդունումը

«Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորման հետ արդեն 7-րդ տարին անընդմեջ կազմակերպում է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս տարի ևս փառատոնն ընթանալու է 2 փուլով՝ նախընտրական և համերգային: «Նախընտրական փուլը ներառում է հայտերի ընդունում, որի համար վերջնաժամկետ է սահմանվել մինչև հունիսի 5-ը: Դրան կհաջորդեն արդեն նախնական լսումները, որի ընթացքում փառատոնի ժյուրիի կազմը կընտրի հայտադիմումներ ներկայացրած մասնակիցներին։ Հավելենք, որ փառատոնին դիմել և մասնակցել կարող են ինչպես հեղինակ-կատարողներն, այնպես էլ կատարողները՝ արդեն հայտնի երգերի սեփական մեկնաբանությամբ: Այս տարի լսումների փուլը կամփոփվի «Մետրո» թատրոնում՝ համերգային ծրագրով, որի մուտքն, ի դեպ, ազատ է: Արդյունքում կորոշվեն «Լավագույն տասնյակ-2022» անվանակարգին արժանի մասնակիցներն, ովքեր իրենց ելույթներով կներկայանան հաջորդ փուլին։

Ի դեպ՝ փառատոնի շրջանակներում լավագույն տասնյակի և մասնակիցների կեցության հարցերը հոգում են փառատունի կազմակերպիչները։ Փառատոնի եզրափակիչ փուլը տեղի կունենա ս.թ. հուլիսի 15-17-ը, Գեղարքունիքի մարզում՝ Շորժա գյուղի հարակից տարածքում՝ «WishUp» լողափում։ Փառատոնի համերգային ծրագիրը նախատեսված է հուլիսի 15-ին ու 16-ին, որի ժամանակ մասնակիցներին կհնանձվեն հավաստագրեր, շնորհակալագրեր ու խորհրդանշական այլ նվերներ:

Փառատոնը կամփոփվի արարողակարգային այս միջոցառմամբ և հեղինակ-կատարողների մի քանի սերունդների մասնակցությամբ՝ մեծ գալահամերգով, որին կմասնակցեն անվանի հայ հեղինակ-կատարողներ, հեղինակային երգի (բարդ) ժանրում նորահայտ ստեղծագործողներ (հեղինակ-կատարողների նոր սերունդ), փառատոնի «Լավագույն տասնյակ» անվանակարգին արժանացած հեղինակ-կատարողներ և Հայաստան ժամանած արտերկրյա հյուրեր, այդ թվում՝ կրկին հեղինակ-կատարողներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փառատոնը կազմակերպվում է դեռևս 2015 թվականից՝ նպատակ ունենալով հայտնաբերել բարդ ժանրի սկսնակ հեղինակ-կատարողներին և խթանել նրանց ստեղծագործական գործունությանը՝ տրամադրելով բեմ, ստեղծել նաև մշակութային միջավայր: Փառատոնը նպաստում է բարդ ժանրի սիրահարների ու երգահանների հաղորդակցմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով