Ներքին 4 տարի առաջ - 20:31 24-05-2022

Գրեթե բոլոր վարորդները քաղաքացիներից գումար են շորթում․ Լևոն Զաքարյան

Երևան քաղաքի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը այսօրվա ավագանու նիստի ընթացքում ունեցած իր ելույթում, խոսելով «Երևան ավտոբուս» ընկերության մասին, ասաց․

«Ինձ թվում է՝ մեզ այդ մի տարբերակն է մնացել, որ բերենք նկարներով այստեղ, ցույց տանք, որ վարորդները ղեկին ծխում են, հեռախոսով խոսում են, որ վարորդները գումար են շորթում քաղաքից։ Հանցագործություն է, երբ վարորդը գումարը դնում է իր գրպանը։ Հազարավոր մարդիկ տեսնում են, մենք տեսնում ենք, բայց չկա ապացույց։ Էլ ո՞նց ապացուցենք, բերե՞նք այդ կարդրերը և այս էկրանին ցույց տա՞նք։ Մինչև կառավարման կետերի և տեսախցիկների գործելը՝ ուղղակի կամք է պետք․ եթե ղեկավարը կամք ունենա, այդ երևույթը կարող է արագ վերանալ։

Համարյա բոլոր վարորդները, իհարկե բացառություններ կան, քաղաքացիներից վերցնում են գումար։ Օրինակ՝ եթե այդ սարքերի վրա ցույց է տալիս, թե քանի 100-դրամանոց ես դու գցել, եթե երեկոյան ժամին ցույց էր տալիս 450-500, հիմա ցույց է տալիս հարյուր քանի հատ։ Միայն դրանով կարելի է որոշել, որ վարորդները վերցնում են։ Ես հակված եմ մտածելուն, որ դա հրահանգավորվում է, որ բոլորը անեն, հակառակ դեպքում այդ թիվը չէր աճի։

Կարելի է նաև «Փակ շուկայի» դիմացի գետնանցումի նկարը բերել, բայց դա վատ նկար է, երևի այդ մեկը չբերենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում