Ներքին 4 տարի առաջ - 18:32 24-05-2022

ՀՀ ՄԻՊ-ը վրացի գործընկերոջ հետ քննարկել է համատեղ ծրագրերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպել է Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, զրույցի ընթացքում Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել համագործակցությունը խորացնելու իր պատրաստակամությունը։

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները՝ կարևորելով ընտանիքում բռնության, ատելության խոսքի դեմ պայքարում գործուն միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել է անձանց սոցիալ-տնտեսական իրավունքների ոլորտում կարողությունների զարգացմանն ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի համատեղ ծրագրի ընթացքը, ինչպես նաև նախանշվել են նոր համատեղ ծրագրային ուղղություններ։

Նշվում է, որ Քրիստիննե Գրիգորյանն ու Նինո Լոմջարիան պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա շփումների ու փոխայցելությունների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ