Արտաքին 4 տարի առաջ - 15:17 24-05-2022

ՌԴ-ն չի ծրագրում քայլեր ձեռնարկել Հարավային Օսիայի միացման ուղղությամբ. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերթական անգամ հաստատել է, որ Ռուսաստանը չի ծրագրում որևէ քայլ ձեռնարկել Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության միացման ուղղությամբ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես արդեն խոսել եմ այս թեմայով և ևս մեկ անգամ կրկնեմ, որ այս կապակցությամբ ռուսական կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել և չի ծրագրվում»,- ընդգծել է նա։

Պեսկովը նաև նշել է այն կազուսը, որի պատճառով, նրա խոսքով, «պետք է իրավաբանորեն մտածել ձևակերպումների շուրջ»։

«Գիտեք, այնտեղ, իհարկե, գաղափարական առումով, եթե մենք լուրջ վերաբերվենք դրան, ապա դեռ պետք է իրավաբանորեն մշակել այս հարցը, քանի որ, եթե ճիշտ ենք հասկանում, հանրաքվեի հարցը իրավաբանորեն ձևակերպված է որպես Հարավային Օսիայի Հանրապետության և Ռուսաստանի միացում: Այսինքն՝ իրավական առումով սա ինչ-որ կազուս է, քանի որ եթե միություն է, ապա խոսքը ինչ-որ երրորդ պետության ստեղծման մասին է, ինչը, բնականաբար, անհնար է։ Ուստի, իհարկե, պետք է ուղղակի փոքր-ինչ իրավաբանորեն մտածել ձևակերպումների շուրջ»,- ասել է Պեսկովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով