Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:23 24-05-2022

Կուրորեն նստած՝ սպասում ենք, որ երկնքից հրեշտակ իջնի. լարված իրավիճակ ԱԳՆ-ի մոտ

Ընդդիմադիրները շարունակում են բողոքի ակցիաները։ Նրանք այժմ շրջափակել են ԱԳՆ մուտք ու ելքը։ Oragir. news-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկն ասաց.

«Լարված իրավիճակ է հիմա։ Ճանապարհները փակած էին, բոլորս զրուցում էինք փոխգնդապետերից մեկի հետ, ուրիշ փոխգնդապետ եկավ ու փորձեց՝ անցկացնի այնտեղ, չգիտենք՝ ով է այդ աշխատակիցը։ Չեմ ուզում ամեն առավոտ զարթնել այն մտքով, որ իմ որդին հաջորդ պատերազմի ժամանակ, ավելի մեծ է հավանականությունը, որ կզոհվի, որովհետև այն քաղաքականությունը, որը վարում են այս իշխանությունները, մեր բոլորի երեխաների ու մեր կյանքի գնով է արվում։ Այսօր՝ Արցախ, վաղը՝ Սյունիք, մյուս օրը՝ արդեն ամբողջ Հայաստանը։ Կուրորեն նստած սպասում ենք․ ինչի՞ն ենք սպասում, երրորդ ուժին՝ երկնքից հրեշտակ իջնի։ Աշխատակիցներից մեկի ճանապարհը փակել են, ուրիշ փոխգնդապետ որոշեց, որ ինքը պետք է սխրանք անի, հրելով մտցրեց աշխատակցին ներս»։

Հիշեցնենք, որ ընդդիմադիրները վաղ առավոտից վերսկսել են իրենց բաղաքի ակցիաները։

Մանրամասն՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան