Մամուլ 4 տարի առաջ - 08:34 24-05-2022

ՀՀ նախագահը միայն դիտորդ է. ե՞րբ կարձագանքի ներքաղաքական իրավիճակին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է միայն դիտորդի կարգավիճակում հետեւել Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Նա մինչ օրս որեւէ կերպ չի արտահայտել իր վերաբերմունքը մայիսի 1-ից սկսված զանգվածային անհնազանդության ակցիաների մասին: Ընդ որում՝ երկրորդ դեպքն է, որ ՀՀ նախագահը հենց այդպիսի պատասխան է տալիս պաշտոնապես իրեն ուղղվող հարցին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն առաջին անգամ մայիսի 5-ին էր ստացել ՀՀ նախագահի պատասխանը, որում ասվում էր. «Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»:
Հաշվի առնելով այդ պատասխանից հետո տեղի ունեցած դեպքերը, ոստիկանների կողմից քաղաքացիների հանդեպ իրականացված բռնության, վնասվածքների դեպքերը, զանգվածային ձերբակալութուններն ու կալանավորումները՝ «Ժողովուրդ» օրաթերթը եւս մեկ անգամ հարցում ուղարկեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն:
Այս անգամ եւս ստացանք նույնաբովանդակ պատասխան, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հանրապետության նախագահի մեկնաբանությունը Ձեր բարձրացրած հարցերի վերաբերյալ անփոփոխ է. մեկ անգամ եւս նշենք. Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»:
Հետաքրքիր է՝ ինչ պետք է լինի անհնազանդության ակցիաների ընթացքում կամ հետեւանքով, որ հանրապետության նախագահը վերջապես որոշի կարծիք հայտնել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի