Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:24 23-05-2022

Ինչպես փորը քորելով հանձնել հողերը ու գրանտային գովաբանվել

Նիկոլ Փաշինյանը հերթական եռակողմ հանդիպմանն է մասնակցել: Նկարներ էլ կան․ ինքը փորն է քորում, Ալիեւն էլ ժպտում է հեգնանքով: Այդ ժպիտը մեծ հաշվով Հայաստանին է ուղղված, որն այսօր արտաքին հարթակներում ներկայանում է Փաշինյանի դեմքով:

Շառլ Միշելը գաղտնազերծել է պայմանավորվածությունները, որոնց միս ու արյուն ստանալու դեպքում հանձնվելու է Արցախը, Զանգեզուրի միջանցքի անվան տակ՝ Սյունիքը, Հայաստանը «թրատվելու» է՝ պան-թուրանական ծրագրի յաթաղանով:

Իշխանական քարոզիչները պարտված իշխանության ամեն քայլ եւ ադրբեջանաթուրքական օրակարգին ներդաշնակ իշխանության ամեն գործողություն ներկայացնում են իբեւ իմաստության ակունքից բխող խտացված ինտելեկտ ու բարձր դիվանագիտության գագաթնակետ:

Օրինակ՝ Ստյոպա Սաֆարյանը, որին ոչ ոք չէր ճանաչի, եթե ժամանակին չաշխատեր Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում, ու մարդամեջ դուրս չէր գա, եթե իբրեւ «Ժառանգության» պատգամավոր չմտներ ԱԺ, դեռեւս 2018-ից հեգնում էր Արցախի եւ Հայաստանի ճակատագրով մտահոգ ամեն դիտարկում:

«Էսօր էլ հողերը չի հանձնելու, քնեք»,- ամեն գիշեր գրում էր ֆեյսբուքի իր էջում արդեն սորոսական քաղաքագետների համակարգող դարձած Ստյոպա Սաֆարյանը:

Հիմա, երբ հողերը հանձնված են, Արցախի փշրանքների ու Սյունիքի ճակատագիրը մազից կախված, սույն գրանտային քաղաքագետը փորձում է մանեւրել:

Օրինակ՝ ասում է՝ իբր հայկական կողմը չափազանց օպերատիվ տեղեկություն է տրամադրում հանդիպման օրակարգի, հարցերի ու պայմանավորվածությունների վերաբերյալ, իսկ Բաքվում լռում են: Եվ սա այն դեպքում, երբ բավական բաների մասին տեղեկանում ենք ադրբեջանական մամուլից ու Շառլ Միշելի «գաղտնազերծումից»:

Դա էական չէ, կարեւորը նույն Սաֆարյանը, որ սոցցանցում արգելափակում է իշխանությունների տեսակետից տարբերվող ցանկացած միտք, ուշադրություն շեղելով նպատակով կարող է անհամ հումոր անել. «Սուրենյան, ոմանք փրկվեցին սակավամարդ միտինգ անելուց։ Բա մե՞նք…»:

Իսկ դուք ի՞նչ… հերթական ֆինանսավորումը ստանալուց հետո պատրաստ եք ամեն ինչի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով