Սպորտ 4 տարի առաջ - 19:50 23-05-2022

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիրը հանդես չի գա Կոնֆերենցիաների լիգայում

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը։

Ինչպես հայտնի է, «Նորավանք» սպորտային ակումբը դիմել էր ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինսական կառավարման մարմնին (Club financial control body-CFCB)՝ ստանալու երեք տարվա կանոնի անհամապատասխանելիության բացառություն, և այդ հիմքով ս․թ․ մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն որոշում էր կայացրել հետաձգելու Նորավանք ՍԱ-ի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի վերաբերյալ որոշման կայացումը մինչև հաջորդ լրացուցիչ նիստը։

Մայիսի 17-ին կայացած նիստի ընթացքում ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինանսական կառավարման մարմինը (Club financial control body - CFCB) որոշեց «Նորավանք» ՍԱ-ի դիմումի քննարկման վերաբերյալ վարույթ չսկսել և արձանագրել, որ ակումբը չի բավարարում ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի կանոնակարգի (2018թ․ խմբագրություն) Հոդված 12-ի պահանջները։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն այսօր կայացած նիստի ընթացքում որոշեց, որ «Նորավանք ՍԱ» ՍՊԸ-ն չի համապատասխանում ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 11․02-ի պահանջներին և, հետևաբար, չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի թեկնածու, հայտնում է ՀՖՖ-ն։

Այդպիսով, Հայաստանի գավաթակիրը չի մասնակցի Կոնֆերենցիաների լիգայի առաջիկա խաղարկությանը։

Արդյունքում, ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինանսական կառավարման մարմնի և ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումների հիման վրա 2022/23թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին Հայաստանը ներկայացնելու են հետևյալ 4 ակումբները՝

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի չեմպիոն

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի 2-րդ տեղը զբաղեցրած ակումբ

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած ակումբ

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի 4-րդ տեղը զբաղեցրած ակումբ

Փաստորեն, Հայաստանը եվրագավաթներում կներկայացնեն հետևյալ թիմերը։ «Փյունիկը» կամ «Արարատ-Արմենիան»՝ Չեմպիոնների լիգայում։ «Փյունիկը» կամ «Արարատը», ինչպես նաև «Ալաշկերտը» և «Արարատը»՝ Կոնֆերենցիաների լիգայում։ «Նոան» ներկա դրությամբ 8 միավոր է զիջում «Արարատին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում