Արտաքին 4 տարի առաջ - 18:54 23-05-2022

Ստեղծվել է թյուրքական պետությունների օմբուդսմենների միություն

Թյուրքական 5 պետություն և հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը մայիսի 13-ին հիմնել են «Թյուրքական պետությունների օմբուդսմենների միություն» (TÜRKOMB): Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Բուրսա քաղաքում այդ երկրի Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմեն) գրասենյակում:

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, կազմակերպության հիմնադիր անդամներ են դարձել Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը:

Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Շերեֆ Մալքոչը հայտարարել է, որ իրենք կազմակերպությունը հիմնել են՝ ոգեշնչվելով 2021-ի նոյեմբերի 12-ին Ստամբուլում Թյուրքական պետությունների կազմակերպության հիմնումով: Նա տեղեկացրել է նաև, որ նորաստեղծ TÜRKOMB-ում դեռևս չի կատարվել պարտականությունների բաշխում։

Մալքոչը նշել է, որ հիշյալ միությանը միանալու է նաև Հունգարիան և ամենայն հավանականությամբ՝ Թուրքմենստանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան