Արտաքին 4 տարի առաջ - 09:57 23-05-2022

Թեհրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս էլիտար ստորաբաժանման գնդապետ է սպանվել

Թեհրանում, մայիսի 22-ին, իր տան մոտ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս էլիտար ստորաբաժանման գնդապետ է սպանվել։ «Ալ-Ղուդսղ» հատուկ ստորաբաժանման գնդապետ Սայադ Խոդայեիին գնդակահարել են երկու մոտոցիկլավարներ, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանի» իրանական ծառայությունը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։

Մահափորձը տեղի է ունեցել քաղաքի արևելյան հատվածում, հաղորդվում է, որ Խոդայեիի վրա կրակել են հինգ անգամ։ Տեղի ունեցածի պատասխանատվությունը ոչ ոք իր վրա չի վերցրել:

ԻՀՊԿ-ն կատարվածն ահաբեկչություն է անվանել և սպանության մեջ մեղադրել է «գլոբալ ամբարտավանության հետ կապված անձանց». պաշտոնական հաղորդագրություններում սովորաբար նման սահմանում են օգտագործում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վերաբերյալ:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած լրագրողը հայտնել է, որ մահափորձի հետևում կարող է կանգնած լինել Իսրայելը։ Reuters-ը փոխանցում է, որ Իսրայելի վարչապետի գրասենյակը, որը վերահսկում է «Մոսադ» հետախուզական ծառայության աշխատանքը, հրաժարվել է մեկնաբանել կատարվածը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում