Ներքին 4 տարի առաջ - 08:25 23-05-2022

Եռաբլուրն աշխարհագրություն չի, է՜, որ մենակ տեղն իմանալով՝ տակից դուրս գաք. Դավիթ Ամալյան

Երգիչ Դավիթ Ամալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վիրավոր կամ առհասարակ կռված տղերքին էս անհայրենիք, անծնունդ ծվծվապաշտները հորդորում, հլը մի բան էլ մունաթ գալով ասում են՝ գնացեք Ղարաբաղ, ու ասեմ՝ Արցախ կամ Ղարաբաղ անունները էս ոչ մի գործող կենդանու չնմանները անպայման դեմոնստրատիվորեն գրում են փոքրատառերով...

Հիմա հեչ սրանց քերականական դաստիարակչության ժամանակը չի, ուստի ուզում եմ երկու հարց ուղղել էս ծնվելու փոխարեն առաջացածներին...

«Ժող ջան», առաջինը. ինչի՞ց ա, որ էդ ձեր պաշտպանելիքին, բացի ձեզնից, պաշտպանում են նաև ադրբեջանի և թուրքիայի (կներեք ձեր սիրած պետությունների անունները փոքրատառերով գրելու համար) իշխանությունները, իսկ ձեզ պաշպանում են նույն պետությունների հասարակ բնակիչները, թեպետ ասեմ, որ իրենք, ի տարբերություն ձեզ, ըստ իրենց՝ հայրենիք ունեն, ու փորձում են պաշտպանել այն ձեզ հետ միասին...

Եվ երկրորդ հարցը.
«Ժող ջան», էդ որ զոհվածների հարազատներին, զոհվածների մարտական ընկերներին, զոհվածների էն մարտական ընկերներին, որոնք հաշմանդամ են դարձել, ուղարկում եք Արցախ կամ Ղարաբաղ, մի հատ ինձ կասե՞ք՝ բա էդ զոհվածների՞ն ուր եք պատրաստվում ուղարկել։ Ասեք իմանամ, մեկ էլ տեսար մի օր տղուս երազում տեսա, բա չասե՞մ՝ իր և իր ընկերների փրկած կենսաբանական գոյությունները ինչ առաջարկ ունեն իրենց համար...

Այ..........
Հիմա ասել էի ,հաաա......

Արա՜, ա՛յ «ոչ մի բաներ», ԵՌԱԲԼՈւՐԸ աշխարհագրություն չի, է՜, որ մենակ տեղն իմանալով՝ տակից դուրս գաք,.....
Ասելիք շատ ունեմ ձեզ, բայց ստեղ արտահայտվելու համար տղայական հարգանքս հասարակության (կանայք, երեխաներ, մեծեր) նկատմամբ թույլ չի տա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով