Արտաքին 4 տարի առաջ - 17:00 22-05-2022

Բայդենը «ողջույն» է փոխանցել Կիմ Չեն Ընին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացի ողջույնից ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընին ոչինչ չունի փոխանցելու, գրում է հարավկորեական Joseon Ilbo պարբերականը՝ հղում անելով Սպիտակ տան լրատվականի լրագրողներին։

ԱՄՆ առաջնորդի Hyundai Motor Group-ի նախագահ Չոն Ըի Սոնի հետ հանդիպումից հետո լրագրողները Բայդենին հարցրել են, թե արդյոք նա ինչ-որ բան ունի փոխանցելու Կիմ Չեն Ընին: Նա պատասխանել է «Ողջույն», իսկ մի փոքր դադարից հետո հավելել. «Այսքանը... Վերջ»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չի անհանգստանում գործողություններից, որոնք ԿԺԴՀ-ն կարող է ձեռնարկել իր ասիական շրջագայության ժամանակ, այդ թվում՝ հնարավոր միջուկային փորձարկումը, քանի որ ամերիկյան կողմն ունի Փհենյանի ձեռնարկած ցանկացած քայլի պատասխանը։

Բայդենը Հարավային Կորեայում է գտնվում եռօրյա այցով, որը կավարտվի կիրակի օրը՝ մայիսի 22-ին։ Դրանից հետո ԱՄՆ առաջնորդը կմեկնի Ճապոնիա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում