Ներքին 4 տարի առաջ - 11:26 22-05-2022

Արարատի մարզում մոտ 600 մետր ձորը գլորված УАЗ-ի 4 վիրավորներից 1-ը, գիտակցության չգալով, մահացել է. shamshyan.com

Մայիսի 21-ին հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Գարեգին Եփրեմյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 8-ին՝ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում ավտովթարի ենթարկվելուց հետո, ինչի հետևանքով Գ. Եփրեմյանն ու ևս 3 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին հիվանդանոց, գրում է shamshyan.com-ը:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մայիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Եղիշե Կարապետյանը իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով Լանջանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում դեռևս չպարզված հանգամանքներում կորցրել էր ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել էր ձորում:

Վթարի հետևանքով վարորդ Ե. Կարապետյանն ու ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 35-ամյա Յուրա Սողոմոնյանը, 35-ամյա Գրիշա Մանուկյանը և 43-ամյա Գարեգին Եփրեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վեդու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան