Արտաքին 4 տարի առաջ - 10:00 22-05-2022

Իսպանիան թույլատրել է ՊՇՌ-թեստերով մուտքը երկիր

Իսպանիան չեղարկել է իր սահմանը հատելու համար պատվաստման վկայագիր ներկայացնելու պահանջը, այժմ բոլոր զբոսաշրջիկները կարող են երկիր մուտք գործել ՊՇՌ-թեստերով, հաղորդում է La Information կայքը։

«Մայիսի 21-ից ծովային կամ օդային ճանապարհով Իսպանիա ժամանող ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները կարող են ներկայացնել միայն ՊՇՌ-թեստի կամ հակագենի թեստի տեղեկանք, որոնք անցկացվել են ուղևորությունից ոչ շուտ, քան համապատասխանաբար 72 և 24 ժամ առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկիր մուտք գործել հնարավոր է նաև Իսպանիայի առողջապահության նախարարության կողմից հաստատված պատվաստման վկայագրով կամ 180 օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացած լինելու վերաբերյալ տեղեկանքով։ Մինչև 12 տարեկան երեխաների համար որևէ վկայագիր կամ տեղեկանք չի պահանջվի:

Իսպանիայի արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության նախարարությունը պարզաբանել է, որ նոր կանոնը «թուլացնում է» պահանջները՝ զբոսաշրջային սեզոնի նախաշեմին ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ժամանող զբոսաշրջիկների և ԵՄ ու Շենգենյան գոտու երկրների քաղաքացիների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի