Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:30 21-05-2022

Նայիր, թե քանի վարչապետ է եկել քո հետևից․ Իշխան Սաղաթելյան


Շարունակվում են ընդդիմադիրների բողոքի և անհնազանդունթյան ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին ընդդիմությունը քայլերթով հասել է կառավարական ամառանոց, որտեղ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ ելույթով։

«Սիրելի՛ հայրենակիցներ, մենք հիմա գտնվում ենք կառավարական առանձնատան դիմաց, և մենք արդեն ասել ենք՝ սրան հեռացնելուց հետո այդ ամառանոցը ինչ նպատակների է ծառայելու, բայց այստեղ ենք մեկ հիմնական ուղերձով, որ դու ժողովրդի անունից մեր երկիրը ներկայացնելու որևէ մանդատ չունես։ Քո ձեռք բերած որևէ պայմանավորվածություն առոչինչ է։ Նիկո՛լ, դու մի բան ունես անելու, դու պետք է գնաս, պետք է գնաս, որ Արցախը մնա հայկական, պետք է գնաս, որ հայ մարդը ապրի արժանապատիվ, պետք է գնաս, որ մենք ունենանք ուժեղ, արդար և ժողովրդավար Հայաստան։

Դու շանս չունես, դու այլևս ոչինչ ես, դու այլևս չես կարող մոլորեցնել մեր ժողովրդին։ Նայի՛ր, թե քանի վարչապետ է եկել քո հետևից, ու դեռ ինչքան են գալու․ դու պետք է գնաս։
Դու մեկ ճանապարհ ունես․ հեռանալ արագ և անցնցում։ Դու այլ տարբերակ չունես։ Այս հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից՝ սկսած փոքր երեխայից մինչև ծեր, մոտենում ասում են՝ ուզում են քեզ հյուր գալ, բայց չեն գալու, որովհետև դու պետք է հեռանաս անարյուն, ինչքան արյուն դու թափել ես, արդեն հերիք է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի