Արտաքին 4 տարի առաջ - 19:20 21-05-2022

Էրդողանը կոչ է արել Շվեդիային դադարեցնել ահաբեկչական կազմակերպություններին աջակցելը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ զրույցում կոչ է արել երկրին դադարեցնել ահաբեկչական կազմակերպություններին աջակցությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Թուրքիայի ղեկավարի գրասենյակին հղումով։

«Նախագահը հայտարարել է, որ Շվեդիան պետք է դադարեցնի ահաբեկչական կազմակերպություններին քաղաքական, ֆինանսական աջակցությունը և սպառազինության մատակարարումները»,- հայտարարել է գրասենյակը:

Միաժամանակ, զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան «մինչ այժմ աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և վերջինիս հիմնական արժեքն է համարում դաշինքի ներսում համերաշխությունն ինչպես կազմակերպության անդամ երկրների անվտանգության, այնպես էլ հավաքական անվտանգության տեսանկյունից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով